Previous Entry | Next Entry

Սարոյան եղբայրներ

  • Jul. 12th, 2008 at 11:14 PM
siyanie
ինչ-որ մինչև հիմա այս ֆիլմը չէի տեսել, ավելի լավ էր չնայեի էլ.. շատ տհաճ տպավորություն թողեց: ամեն ինչ խեղաթյուրված է, պատմությունից սկսած, արժեքներով վերջացրած: ինչ-որ կեզծ ստերեոտիպային կերպարներ են. զլօյ կօվառնի դաշնակ իտպ: չնայած հասկանալի էլ է, սովետի ժամանակ սովետին թշնամի ուժերի մասին են նկարել, պետք է, չէ՞ ցենզուրան բավարարեին..

ու մտածում եմ, իսկ ինչի՞ մինչև հիմա առաջին հանրապետության շրջանի մասին ֆիլմեր չունենք: հիմա էլ պակաս կարիք չունենք հայրենասիրության, ֆիլմն էլ պրոպագանդաի մի գործիք է:

Tags:

Comments

[info]vartanm wrote:
Jul. 12th, 2008 10:24 pm (UTC)
Կա ոնց չկա՞ Բա «Լեվոնի արկածները Մարտի 1-ին» չես տեսե՞լ Յութուբի վրա լիքը կա:

Սփիլբերգից աուդիո-վիդեո մոնտաժ անել են սովորել ու ձրի բաժանում են:
[info]moonleight wrote:
Jul. 13th, 2008 08:38 am (UTC)
1in hanrapet8, voch te 3rd:)
[info]candleight wrote:
Jul. 13th, 2008 08:20 am (UTC)
Լիլ, կինոն դուրդ չեկա՞վ: Իսկ ես շատ եմ սիրում "Եղբայրները", սովետական գրաքննության ժամանակ
էսպիսի պիես գրելը, բեմադրելը, հետո էլ կինո հանելը հերոսություն էր...
Որ ուշադիր նայես, կտեսնես որ ոչ մի խեղաթյուրում չկա, թեկուզ բանակ տարած տղաների ծնողների հետ կռվի տեսարանը, որ Գևորգն ասում է. «Ձեր տղերքին որ տանեք, թեր փեշերի տակ պահեք, ո՞վ է թուրքերի դեմ կռվելու»

Աբրահամյանի ամենալավ դերն է...
[info]moonleight wrote:
Jul. 13th, 2008 08:43 am (UTC)
չէ, հեչ դուրս չեկավ, էդ հասկանում եմ, որ սովետական ժամանակներում մեծ ռիսկ էր նման ֆիլմ հանելը, պետք է ցենզուռաի մեջ արվեր.. բայց հենց խաղն էլ դերասանների դուրս չեկավ, շատ ֆալշ էի... իսկ են պահերը, որ եղբայրներով հանդիպում են, կամ մոր հետ ա հանդիպում ու հետո հոր, նույնիսկ ներվերի վրա ա ազդում, մի հնենց կեղծ շուխուր-վայնասուն են հանում, ասածներն էն էր, որ իրար շատ սիրող ընտանի՞ք են: շատ թույլ ռեժիսորական գործ է, դերասաններն էլ չեն փայլում... շատ պրիմիտիվ մակարդակի ֆիլմ:
[info]candleight wrote:
Jul. 13th, 2008 10:23 am (UTC)
Հազիվ մի անգամ Աբրամյանի խաղը հավանել էի, էն էլ կասկած գցեցիր... :))

Լավ, իսկ «Ձախորդ Փանոսն» ու «Տերն ու ծառան» տեսե՞լ ես: Եթե չէ, գտի նայի, դուրդ հաստատ կգան: :)
[info]moonleight wrote:
Jul. 13th, 2008 10:38 am (UTC)
քոռանամ ես:ՃՃՃՃ Աբրամյանի խաղը համեմատաբար լավ էր, մի հիասթափվի:Դ

դե տեսել եմ "պուճուր վախտս", բայց նորմալ չեմ հիշում, կնայեմ:
[info]candleight wrote:
Jul. 13th, 2008 11:17 am (UTC)
Էդ սիրուն աչքերդ հանգիստ թող, ես արժանի չեմ :))

Էդ ի՞նչ գնեզդո ես գտել հայկական կինոների: Այսինքն ինձ ինչ, մեկ է չեմ կարող նայել... :(
[info]moonleight wrote:
Jul. 13th, 2008 11:32 am (UTC)
անուշադիր եք ինձ կարդում, մսյէ, արդեն ասել էի գնեզդոի տեղը http://moonleight.livejournal.com/176536.html
[info]candleight wrote:
Jul. 13th, 2008 01:10 pm (UTC)
Անուշադիր չեմ կարդում, Ֆրոյլայն, բայց որ ինձ պետք չէր, մոռացել էի: :)
[info]alqimikos wrote:
Jul. 13th, 2008 02:21 pm (UTC)
Դուք այն տպավորությունը ստացաք, որ Աբրահամյանը խաղում է "զլօյ, կօվառնի դաշնակի կերպա՞ր": Հետաքրքիր է: Օրինակ ես լրիվ այլ կարծիքի եմ ֆիլմի մասին:
Մարդ, որ փորձում է թե զրևահավաք կազմակերպել, թե ապահովել բանակը սպառամթերքով և թե բազում այլ բաներ անել, երբ մնացածը կամ դավաճան են, կամ ձեռքերը ծալած նստած են: Ինչու՞մն է ուրեմն նրա "կովառնիությունը":
Իհարկե ֆիլմում շատ բան սխեմատիկ է, պարզունակ, բայց ախր այն պատմում է մի էքստրեմալ իրավիճակի մասին, երբ շունը տիրոջը չէր ճանաչում, երբ մարդկային զգացմունքները բթացել էին, դարձել ավելի գրոտեսկային, դրա համար էլ ավելի ձևական են թվում:

Չնայած, ժամանակակից դաշնակներն այդ ֆիլմը չեն սիրում, Վահան Հովհաննիսյանը համարում էր, որ ընտրություններից առաջ այդ ֆիլմի ցուցադրումը իշխանության կողմից իր դեմ արված քայլ է: Միգուցե դաշնակները կարգելե՞ն այդ ֆիլմի ցուցադրումը:
[info]moonleight wrote:
Jul. 14th, 2008 02:36 pm (UTC)
բա հոգևորականին սպանե՞լը: ամեն դեպքում, զգացվում էր փորձ որպես չար կերպար ներկայացնել

հասկանում եմ, որ սովետի թվին էր, դժվար էր նամն ֆիլմ հանել, պետք է զեղճեր անենք որակի և այլնի վրա.. բայց թե մյուս կողմից էդ նույն սովետի գրաքննության օրոք տաղանդավոր ֆիլմեր են նկարվել: էս վերջերս օրինակ "մենք ենք, մեր սարերի" մասին գրեցի: դա էլ է որոշ իմաստով հակասովետական տարրեր պարունակում, բայց շատ լավ էլ ցենզուրան անցել են, ու մի արժեքավոր գործ ստեղծել: իսկ "սարոյանները" ֆիլմարվեստի /լավագույն դեպքում/ մի միջակ գործ է, մի կողմ թողնենք դաշնակներին ու քաղաքական-պատմական կողմերը ֆիլմի:

բայց իհարկե իմ կարծիքը չեմ պարտադում ոչ մեկին, պարզապես իմ կարծիքն եմ պաշտպանում:Ճ արվեստը միանշանակ ընդունվել չի էլ կարող:
[info]parisbo wrote:
Jul. 13th, 2008 11:42 pm (UTC)
не поверишь, но как раз один мой друг написал сценарий для фильма.. о тех победах начала века (авел чем кара асел), но пока среди "московских армян" не нашел псонсоров, желающих снять фильм..

дай Бог, смогу ему помочь)
[info]moonleight wrote:
Jul. 14th, 2008 02:27 pm (UTC)
տենց բան որ լինում ա, շուխուր ա պետք անել, ամեն կանալներով տարածել, ավօս կգտնվեն սպոնսորներ.. գօնե լժ-ում կարելի է տարածել..
[info]parisbo wrote:
Jul. 14th, 2008 02:35 pm (UTC)
qani vor imy chi,chem kara PR anem. en tghan inqy Lj uni, ev ete kartser arji PR anel, kaner. well, i'll talk with him)
[info]moonleight wrote:
Jul. 14th, 2008 02:37 pm (UTC)
well, hint him:) let him write smth on his lj, then we'll do the rest:)))
[info]parisbo wrote:
Jul. 14th, 2008 02:46 pm (UTC)
ush ush a erevum inetum, vobshe-to, bayc kasem:)
[info]candleight wrote:
Jul. 14th, 2008 06:38 am (UTC)
Согласен с мнением alqimikos )

Ի միջի այլոց, Լիլ, ես նայեցի սայթի առաջին երկու էջը, Տերն ու ծառան էլ, Փանոսն էլ կան, պլյուս դրան
Պեպոն տեսա, ամենալավ հայկական կինոներից է, ու շատ ակտուալ, հաստատ դուրդ կգա...
իսկ եթե Սայաթ-Նովայի երգերը սիրում ես, "Սայաթ-Նովան" էլ նայի:
[info]moonleight wrote:
Jul. 14th, 2008 02:39 pm (UTC)
Սայաթ-Նովան սարոյաններից առաջ էի կրկնել:Ճ
Պեպոն էլ չնայած վաղուց եմ տեսել, բայց մեջս լավ տպավորված ֆիլմերից է: մնացածը չեմ էլ հիշում տեսել եմ, թե՞ չէ, որ նայեմ, կպարզվի:Ճ հերթով կնայեմ բոլորը, մեք անհանգստանա:Դ
[info]candleight wrote:
Jul. 15th, 2008 08:15 am (UTC)
չեմ անհանգստանում, մենակ ուզում եմ որ լավ կինոներ նայես, դրա համար զգուշացնում եմ, որ հանկարծ "Իմ մեծ չգիտեմ ինչ հայկական հարսանիքը" հանկարծ չնայես, օրինակ, էշություն: :))
[info]moonleight wrote:
Jul. 15th, 2008 08:40 pm (UTC)
բանից պարզվեց, ֆիլմերի կեսը չկա, եթևի ջնջել են:Չ հեքիաթներից ոչ մեկը չաշխատեց..
[info]candleight wrote:
Jul. 16th, 2008 06:44 am (UTC)
Ափսոս... բայց երևի ուրիշ տեղ էլ կլինեն... իսկ Պեպո՞ն:
(Anonymous) wrote:
Jul. 15th, 2008 01:24 pm (UTC)
Վատ ռեժիսուրա՞
Հմմմ

Դովլաթյանի նման տաղանդ մեկ էլ երբ կունենա՞նք: Սարոյան եղբայրները սկսեցի կրկնակի սիրել Մարտի 1-ից հետո: Կարծես թե պատմության կրկնություն լիներ: Այնտեղ շատ թաքնված մտքեր կան, և ամեն անգամ նայելիս նոր բաներ եմ հայտնաբերում: Էլ չեմ ասում տատիկ-պապիկների պահը, որ Աբրահամյանին ուզում են ծեծել հիշեցնում է Ղարաբաղյան պատերազմը, որ ծնողները իրենց զավակներին փախցնում էին բանակից, որ հանկարծ պատերազմ չգնան:

Ֆիլմի միայն ավարտն է կեղծ թվում, մնացած ամեն ինչը հոյակապ է: Ճիշտն ասած առաջին անգամ նեգատիվ լսեցի այս ֆիլմի մասին, և դա հետաքրքիր էր: Նույնսիկ հոգևորականին սպանելու սյուժեն, որը շատ բարդ է նկարել, քանի որ արհեստականության պահ կա, շատ արհեստավարժ է արված, որտեղ պատահականության, խառնզգացմունքի, ու ափսոսանքի տարրեր կան: Աբրահամյանն իրոք կարողացել է այստեղ փայլուն խաղալ:

Խորհուրդ եմ տալիս այս ֆիլմը տարին մեկ դիտել ու, երբեք չնախապաշարվել սովետական հակադաշնակցականությամբ. դա միանշանանակ կխանգարի ֆիլմը դիտելուն: Ֆիլմը երկիմաստ է, ինչպես և 1920-ականներն էին. ինչպես այն ժամանակ ոմանք հակադշնակցական էին, այնպես էլ կային հակասովետականններ: Ու ֆիլմում այդ երկիմաստությունը ավելի է ապահովում ճմարտացիությունը, քան թե, եթե այն լիներ միակողմանի պրոդաշնակցական կամ պրոսովետական՝ չհաշված ֆիլմի ավարտը, որը կարող էի այլ լիներ:

Հարգանքով,

Աշոտ
ՀԳ
Ի դեպ Ռուսական ՌՏՌ-ը մի լավ վավերագրական ֆիլմ ունի Դովլաթյանի մասին, և այնտեղ Ֆրունզիկը պատմում է, թե ինչպես է Սարոյան եղբայրները անցել սովետական ցենզուրան, շատ հետաքրքիր ֆիլմ է:

ՀՀԳ
Դովլաթյանին հասկանալու համար անհրաժեշտ է նրա ֆիլմերը նայել որպես հայկական պատմության էպիզոդներ, հատկապես դուրս գալիս է մենավոր ընկուզենին: Իրոք որ նա կարողացել է հայոց պատմության կարևոր էջերը նկարահանել ու թողնել մեզ ժառանգություն, որպեսզի կարողանանք պատմական դասեր քաղել ու սովորել:
[info]moonleight wrote:
Jul. 15th, 2008 04:45 pm (UTC)
Re: Վատ ռեժիսուրա՞
դե ինչ ասեմ, հակառակը պնդել չեմ ցանկանում, ինձ իսկապես ֆիլմը սկզբից դուր չեկավ, շատ պահեր պարզապես ներվայնացնում էր, շատ ֆալշ էր, ինձ ուղղակի ստիպել եմ, որ շարունակեմ դիտել.. դե հիմա:Ճ

իսկ այդ վավերագրական ֆիլմը հետաքրքիր կլիներ նայել:

Advertisement

Latest Month

June 2009
S M T W T F S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    

Tags

Powered by LiveJournal.com
Designed by Tiffany Chow